Հունվար 01, 2023 17:44 Asia/Tehran
  • ԻԻՀ գերագույն առաջնորդ. Նահատակ Սոլեյմանիի մեծ  գործը եղել է դիմադրության ճակատի պահապանումը, վերազինումն ու  վերականգնումը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով,որ Դիմադրության ճակատին նոր ոգի ներշնչելը նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի շատ ակնառու և հիմնական աշխատանքն է եղել , հավելել է.-«Դիմադրությանը նյութապես, բարոյապես և հոգեպես ամրապնդելով, Գեներալ Սոլեյմանին Սիոնիստական ​​ռեժիմի, ԱՄՆ-ի և այլ կայսերապաշտ երկրների ներազդեցության դիմաց պահպանել, վերազինել ու վերականգնել է այս մշտական ​​և աճող երևույթը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ Այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը գեներալ Սոլեյմանիի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման շտաբի անդամների և նրա ընտանիքի  հետ հանդիպման ժամանակ, որպես եզակի մարդ Սեյեդ Հասան Նասրոլլահի վկայությունը գեներալ Սոլեյմանիի պայքարի մասին, Դիմադրության վերականգնման գործում գեներալի աշխատանքի կարևորությունն է ցույց տալիս:

Անդրադառնալով սիոնիստների դեմ պայքարում պաղեստինցիների արձանագրած առաջընթացին , և Իրաքում, Սիրիայում ու Եմենում Դիմադրության ձեռքբերումներին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Գեներալ Սոլեյմանին օգտագործելով Սրբազան պաշտպանության տարիների փորձը և իր աջակիցների խորհուրդները, հզորացրեց Դիմադրությունը  ապավինելով նույն երկրների ներքին հնարավորություններին»։

Գերապատիվ առաջնորդը գեներալ  Սոլեյմանիի կարևոր գործերից է համարել ԻԼԻՊ-ի մեծ խմբավորման  դեմ պայքարը  և  նրա շատ արմատների չորացնելը, ասելով՝   Նահատակ Սոլեյմանին այս դեպքում էլ հաջող քննություն հանձնեց:

Գերապատիվ առաջնորդը բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության Ղոդս ստորաբաժանման հրամանատար Էսմայիլ Ղաանիի հիանալի գործունեությունն ասել է.«Դիմադրությունն իրեն համարում է Իսլամական Հանրապետության ռազմավարական խորքը և իսլամի թևերը և այս շարժումը հենց այս ուղղությամբ շարունակելու է իր աշխատանքը»:

Նշելով,որ գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի առիթով ժողովրդի կողմից ինքնաբուխ միջոցառումների կազմակերպումը գեներալ Սոլեյմանիի ազնիվ գործունեության արդյունքն է, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Այս տարի,ինչպես նախորդ երկու տարիները ժողովուրդը բուռն մասնակցություն է բերում հիշատակի արարողություններին»:

Ընդգծելով նահատակների,հատկապես գեներալ Սոլեյմանիի  հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդը նշել է.«Օգտագործելով ամեն տեսակի արվեստներ, պետք է վառ պահել նահատակի հիշատակը և անդրադառնալ նրա անհատական առանձնահատկություններին ու  աշխատանքներին»:

Նշենք,որ 2020թ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկացի ագրեսոր և ահաբեկիչ ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով նահատակվեցին Իրաքի կառավարության հրավերով այդ երկիր ժամանած ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ  Ղասեմ Սոլեյմանին և  Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները:

 

Պիտակ