Հունվար 02, 2023 09:50 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներից   վրեժխնդրությունը շարունակում է մնալ իսլամական աշխարհի երիտասարդների օրակարգում

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, րո գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումը կայացնողներից և այն իրագործողներից վրեժխնդրությունը երբեք չի բացառվելու իսլամական աշխարհի երիտասարդության և աշխարհում նրա նվիրյալների օրակարգից:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ուղերձում նշել է. «Այն օրը, երբ գեներալ Սոլեյմանիի սպանության հեղինակներն իրագործեցին իրենց սև գործը, գուցե  մտածում էին, թե վերացրել են իսլամական աշխարհում իրենց ծավալապաշտպական նպատակների ճանապարհին կանգնած ամենամեծ խոչըդնոտը: Սակայն ժամանակն այլ բան է ասում»: 

Նա հավելել է. «Թեև Դիմադրության հերոսն այսօր մեզ հետ չէ, սակայն իր նահատակությամբ նա աշխարհի ազատատենչների ու մտածողների համար բացել է ճանապարհ, որը ոչ մի գործոն չի կարող փակել»:
Նշելով, որ գեներալ Սոլեյմանիի գաղափարներն այսօր տարածվել են իսլամական երկրների երտասարդների ու ազատատենչների շրջանում, իսկ նրս անունը խորհրդանշում  է ինքնավստահություն  և հաղթանակ թշնամու նկատմամբ, Բաղերին հավելել է. «Ահա թե ինչու է թշնամին անգամ համացանցում վախենում նրա անունից»:

Պիտակ