Հունվար 02, 2023 17:16 Asia/Tehran

Փորձառու օդաչուների վարպետ գնդապետ Արտեմ Մելիքյանը, որը հայտնի է որպես Իրանի ռազմաօդային ուժերի օդաչու, արտասահմանյան թողարկումների Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում պատմել է Սրբազան պաշտպանության ժամանակ իր փորձի և հիշողությունների, պարտադրված պատերազմի շրջանում Ղոդս ստորաբաժանման հրամանատար նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հետ հանդիպման մասին: Նա ասել է, որ Հաջ Ղասեմն իրեն հատուկ նվեր էր ուղարկել։ 

Նրա հանդիպումները նահատակ գեներալ Սոլեյմանիի հետ Խեյբարի օպերատիվ տարածքում և այս ազնիվ նահատակի կողմից Քերբելայից արժեքավոր նվեր ուղարկելը քրիստոնյա օդաչուին  շատ հետաքրքիր են դարձրել հայ օդաչուի  զրույցը  Հայերեն ռադիոժամի հետ: 

Անդրադառնալով պատերազմի ժամանակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հետ իր երկու հանդիպումներին՝ գնդապետ Արտեմը հավելել է.«Դարխովեյնի պատերազմական գոտում օպերատիվ օղակի  սպա էի։ Մեր հրամանատարը գեներալ-մայոր Հոսնի Սաադին էր։ Մի օր նստած էի: Իմամ Հոսեյնի անվան զորքի հրամանատար նահատակ Հաջ Հոսեյն Խարազին կանչեց ինձ և ասաց. «Մելիքյան, արի»։ Հաջ Ղասեմը նրա հետ էր, բայց ես նրան այդ ժամանակ չէի ճանաչում։ Նա Հաջ Ղասեմին ասաց.-« Հաջի, հայն էլ մուսուլմանների համար է կռվում»:

Գնդապետ Արտեմ Մելիքյանը հավելեց.«Գեներալ Սոլեյմանին սեղմեց ձեռքս և ասաց. Ի՞նչ է քո անունը: Ես ասացի. «Ես Արտեմ Մելիքյանն եմ»։ Ռազամաօդային ուժերի օդաչու եմ: Նա էլ ներկայացավ ու ասաց. «Ողջույն և պատիվ քեզ»:

 

 

 

 

Պիտակ