Հունվար 02, 2023 19:21 Asia/Tehran
  • Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցը, ԱՄՆ-ի կողմից այս հանցագործության դատապարտումը և վրեժխնդրության շեշտադրումը

Հունվարի 3-ին՝ Իրանի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին ընդառաջ, համաժողովներ, հայտարարություններ և ուղերձներ են անցկացվել ողջ Իրանում և աշխարհում, ընդգծվելով Ամերիկայի այս ոճրագործությունը դատապարտելու է վրեժ լուծել անհրաժեծտությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր հայտարարության մեջ գեներալ Սոլեյմանիին նահատակելու հարցում ԱՄՆ-ի գործողությունը որակել է որպես միջազգային իրավունքի կանոնների ու սկզբունքների խախտում և «ահաբեկչական գործողության» օրինակ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նահատակ Սոլեյմանիի հանցագործների և սպանողների նկատմամբ հաշվեհարդարը համարել է անհրաժեշտ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նույնպես մասնակցելով  գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Արտաքին գործերի նախարարությունում, անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի քաջությունը դիմադրության առանցքում՝ ասել է, որ Սոլեյմանիի գործողությունները չեզոքացրել են ամերիկյան քաղաքականությունը, այդ թվում՝ տարածաշրջանում պետականաշինությունը։

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին հայտարարել է.«Գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը իրանական զինված ուժերի մշտական ​​օրակարգում է, և այս վախկոտ սպանության հրամանատարներն ու հեղինակները կպատժվեն իրենց խայտառակ արարքի համար այն ժամանակ և վայրում, որի մասին նույնիսկ չեն էլ մտածում»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ ասել է. «Իրաքի կառավարության հետ համագործակցությամբ մինչ այժմ անցկացվել է տեխնիկական և մանրամասն բանակցությունների երեք փուլ, և այդ բանակցությունների չորրորդ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ Թեհրանում»:

ՆԳ նախարար Ահմեդ Վահիդին ընդգծել է, ոռ Սարդար Սոլեյմանիի ուսմունքը չի սահմանափակվելու միայն տարածաշրջանով։

Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյին ընդգծել է, որ այսօր թշնամին դեռ վախենում է Սոլեյմանիի նահատակությունից, քանի որ գիտի, որ Սոլեյմանի նահատակներ կան և կստեղծվեն։

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել է.«Նահատակ Սոլեյմանին ոչ միայն տաղանդավոր ու կարող զինվորական էր, այլեւ դիվանագետ»:

 

 

 

Պիտակ