Հունվար 19, 2023 17:29 Asia/Tehran
  • Թեհրանի կառավարման համակարգը պատրաստ է փորձերը փոխանցել Հայաստան

Թեհրանի կառավարման համակարգը պատրաստ է փորձերը փոխանցել Հայաստան: Այս մասին հայտնել է Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մեհդի Չամրանն՝ Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որը կայացել է քաղխորհրդարանում, այս մասին հաղորդում է Shoratehran.ir-ը:

Մեհդի Չամրանը ողջունել է Երեւանի քաղաքապետի այցն Իրան ընդգծելով, որ մեր երկիրն ունենալով ավելի քան 6 հազար տարվայ քաղաքակրթության անցյալ նաեւ պատմականորեն փոխկապակցված է Հայաստանի պատմության հետ, մասնավորապես, հնագույն հայկական եկեղեցին գտնվում է երկրի արեւելյան հատվածում Հայաստանի հետ համատեղ սահմանի մերձակայքում, որը փաստում է երկու երկրների ունեցած պատմական եւ երկարամյա խորը hարաբերությունների մասին։

Քաղխորհրդի ղեկավարը նաեւ անդրադարձել է իրանահայության պատմական անցյալին, տարբեր քաղաքների ավանդին, եւ խոշոր հաշվով Իրանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Մասնավորապես, անդրադարձել է Հ.Մ. «Արարատ» Կազմակերպությանը՝ շեշտելով, որ Իրանի քաղաքացիների հետ հայության ունեցած կապն անքակտելի է:

Նա հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության ներկայությունն Իրանում կարող է նպաստել պատմական խորը հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանն, որովհետեւ Իրանը մշտապես փորձել է տարբեր երկրերի հետ, բացի թշնամական երկրներից, հաստատել տրամաբանական եւ ողջամիտ կապեր:

«Թեհրանը մեծ քաղաք է, որի բնակչությունը 12 անգամ գերազանցում է Երեւանի բնակչությանը, եւ հաշվի առնելով, որ այն հին քաղաք է, ունի բազմաթիվ խնդիրներ նույնպես ունի մեծ ներուժ: Վերջին 12 տարվա  ընթացքում ահռելի փոփոխություններ են եղել, քաղաքաշինության եւ զարգացման ուղղությամբ, ինչը նշանակալի է: Ուստի մենք հուսով ենք, որ Թեհրանի քաղաքային կառավարման այս ընթացքում կկարողանանք լուծել խնդիրները եւ հասնել իդեալական կետի՝ օգտագործելով կարողությունները եւ հենվելով քաղաքի առաջընթացի ու զարգացման ծրագրերի ղեկավարների ջանքերին»,- նշել է Չամրանը:

 

 

Պիտակ