Փետրվար 22, 2023 09:33 Asia/Tehran
  • Քանանի. Միջազգային իրավունքը խախտող Եվրոպական երկրներն իրավունք չունեն խորհուրդներ տալ այլ ե րկրներին

Արձագանքելով ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի վերջին հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Որոշ եվրոպական կառավարություններ իրավասություն չունեն միջազգային իրավունքի չափանիշների մասին խորհուրդներ տալ մյուսներին»:

Նասեր Քանանին ասել է. «Որոշ եվրոպական կառավարություններ, որոնք խախտում են միջազգային իրավունքի նորմերը, միջազգային պարտավորությունները և մարդու իրավունքները, իրավունք չունեն այդ կապակցությամբ խորհուրդներ տալ այլ երկրներին»:  
Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել էր, որ  Իրանը կամայական կերպով ձերբակալում է  ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին և դատապարտել էր ԻԻՀ այդ քայլը:  
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով այս հայտարարությանն ասել է. «Մի շարք արևմտյան երկրներ, կեղծ մեղադրանքների հիմամբ, ձերբակալել են ու բանտերում են պահում մեծ թվով Իրանի քաղաքացիների, իսկ նրսնց մի մասին արտահանձնել են թշնամի երկիր»: 
Նա հավելել է. «Իրանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և տարբեր ոլորտներում իր քայլերն անում է համաձայն ներքին օրենքների և միջազգային պարտավորությունների»:

Պիտակ