Փետրվար 22, 2023 13:50 Asia/Tehran
  • Արևելյան Ատրպատականի նահանգապետն այցելել է «Նորդուզ» սահմանային անցակետ և  դիտարկել նոր ռենտգենային (X-RAY) համակարգը

Նախորդ ամիս «Նորդուզ» սահմանային անցակետում շահագործման է հանձնվել ռենտգենային (X-RAY) համակարգ, որի աշխատանքները դիտարկելու նպատակով Իրանը Հայաստանին կապող ցամաքային ճանապարհի «Նորդուզ» անցակետ է այցելել Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Աբեդին Խորամը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը:

Նահանգապետը ընդգծել է, որ նոր համակարգի շահագործումը կարող է նպաստել բեռնատար մեքենաների տեղաշարժի սահունացմանն ու մաքսանենգության կանխմանը, մեծապես լուծելով իշխանությունների ունեցած մտահոգություններն այդ ուղղությամբ:

«Նորդուզ» անցակետի ղեկավար Բարդարին էլ, տվյալ անցակետն երկրի ամենաակտիվ անցակետերից մեկն է համարել, որով տեղաշարժվում են օրական 300 բեռնատար և 800  ուղևորատար ավտոմեքենա, իսկ մարդկանց անցումն այս անցակետով հասնում է օրական 1500 հոգու:

Ըստ Բարադարիի՝ ռենտգենեան համակարգի շրջանակներում այս տարի մոտ 10 մլրդ դոլար է ծախսւվել համակարգի, տեսախցիկների և սահմանապահ ոստիկանության կենտրոնի զարգացման ուղղությամբ:

ՖԱՐՍ գործակալաության հաղորդման համաձայն, «Նորդուզ» անցակետի արդյունավետութիյունը գերազանցել է նախորդ տարվան: Այս տարի սահմանային տվյալ անցակետով արտահանումը կազմում է 73 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ արձանագրել է 39 տոկոսով աճ:

Այս տարի «Նորդուզ» մաքսակետով անցել են ավելի քան 266 հազար ուղևոր, նկատի առնելով նաև ուղեբեռի առևտրի ծավալը, այս սահմանային անցակետով արտահանման ծավալը այս տարի անցել է ավելի քան վեց միլիոն դոլարի շեմը:

 

Պիտակ