Հունիս 12, 2023 16:09 Asia/Tehran
  • Իրանը գրկաբաց ընդունում է միջուկային ոլորտում այլ երկրների համագործակցությունը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով տեղակալն Իրանի պատրաստակամությունն է հայտնել այլ երկրների հետ միջուկային համագործակցության համար:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ (կիրակի) այցելել է Թեհրանի լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան  Հոսեյնիեում  ընթացող երկրի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդեսը։

Այս ցուցահանդեսում ներկայացված են միջուկային գիտելիքի մասնագետների և հետազոտողների կարևորագույն ձեռքբերումները  հատկապես «բժշկության», «դեղագործության», «արդյունաբերության», «գյուղատնտեսության և սննդի», «էներգիայի, ջրի և էլեկտրակայանների կառուցման» և «երկրաբանության» ոլորտներում։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով տեղակալ՝ Մոհամմադ  Ղաննադի Մարաղեն «Իրան-ե Էմրուզ» ծրագրին տված հարցազրույցում ասել է. -«Եթե աշխարհի երկրները ցանկանում են համագործակցել Իրանի հետ միջուկային ռեակտորների  և ուժային ռեակտորների կառուցման, ռադիոիզոտոպների  ու ռադիոդեղամիջոցների  արտադրության,  ճառագայթային համակարգերի ոլորտներում, մենք գրկաբաց ընդառաջում ենք նրանց»:

Ղաննադին   միջուկային էներգիայի կարևորության մասին ասել է,-«Էերգիայի  և էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի, միջուկային էներգիան օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում: Միջուկային էներգիան ունի 3 շատ արժեքավոր կիրառություն միջուկային բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության  ոլորտներում»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջուկային պլանավորման և ռազմավարական վերահսկողության  հարցերով տեղակալը  նաև ասել է.-«Ներկայումս աշխարհում միլիոնավոր մարդիկ օգտագործում են ախտորոշիչ ռադիոդեղագործական միջոցներ, իսկ Իրանում մեկ միլիոն մարդ օգտվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից արտադրվող ախտորոշիչ ռադիոդեղամիջոցներից»:

Ղաննադին ընդգծել է. -«Մենք այժմ աշխատում ենք  ռադիոդեղամիջոցների վրա,որոնք եզակի են աշխարհում»։

Պիտակ