Տ. Սեպուհ Ս.արք. Սարգսյանն ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերությունների կազմակերպության ներկայացուցիչներին
(last modified Thu, 22 Jun 2023 09:23:58 GMT )
Հունիս 22, 2023 12:53 Asia/Tehran
  •  Տ. Սեպուհ Ս.արք. Սարգսյանն ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերությունների կազմակերպության ներկայացուցիչներին

Տ. Սեպուհ Ս.արք. Սարգսյանն ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերությունների կազմակերպության ներկայացուցիչներին:

Հունիսի 20-ին  Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը, իր գրասենյակում ընդունեց Իրանի Մշակույթի և Իսլամական հարաբերության կազմակերպության՝ Կրոնների և մշակույթների երկխոսության բաժնի փորձագետներ`  տկն. Ռաշիդ Բեյգիին, պրն. Ամերիին և պրն. Ազադին, ովքեր  Սրբազան Հոր աջակցությամբ ծրագրավորելու  են առաջիկա ամիսներում Մշակույթի և Իսլամական հարաբերության կազմակերպության և Հայոց Առաքելական Եկեղեցու (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության) հետ կայանալիք համագումարը։

Բանակցությունների ընթացքին, Սրբազան Հայրն առկա  մարտահրավերներից ելնելով առաջադրեց «Կրոնը և հոգևորականը, որպես գործնական օրինակ երիտասարդների համար ». թեման,  կազմակերպության կողմից ևս առաջարկվեց «Ընտանիքը և նրա դիմաց նետված մարտահրավերները» թեման։ Նշելի է, որ Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Իրանի Մշակույթի և Իսլամական միջազգային հաղորդակցության կենտրոնի տնորեն հոջ. Իմանիփուրի քննարկումներից հետո Թեհրանում կկայանա հիշյալ համագումարը՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ։