Ղալիբաֆ. Խորհրդարանական դիվանագիտությունը տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ամրապնդման գործիք է
(last modified Tue, 08 Aug 2023 12:49:28 GMT )
Օգոստոս 08, 2023 16:19 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Խորհրդարանական դիվանագիտությունը տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ամրապնդման գործիք է

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է.-«Խորհրդարանական դիվանագիտությունը տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ամրապնդման գործիք է և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում դրական ընթացակարգ»:

Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի օրը Իրանի և Վիետնամի պատվիրակությունների երկկողմ հանդիպման ժամանակ ասել է. -«Իր արտաքին քաղաքականության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնահերթությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանին հատուկ ուշադրություն դարձնելն է, և ելնելով առկա մշակութային ընդհանրություններից՝ հատուկ ուշադրություն է դարձնում Արևելյան Ասիայի տարածաշրջանի  երկրներին, ներառյալ Վիետնամին»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցել է  2023-2025 թվականներին Վիետնամի անդամակցությանը Մարդու իրավունքների խորհրդին, Ղալիբաֆը հավելել է. -«Երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունը դարձել է տարածաշրջանային և միջազգային երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործիք»:

Ղալիբաֆը հավելել է.-«Վիզաների տրամադրումը, մաքսային հարցերի կարգավորումը,  բանկային կոմիտեի գործունեությունը, և Թեհրան-Հանոյ ուղիղ չվերթերի գործարկումը կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը»։

Պիտակ