Վիետնամի խորհրդարանի նախագահ. Սպահանը մեծ կարողություններ ունի մշակութային, տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում
Վիետնամի խորհրդարանի նախագահն ասել է. «Սպահան նահանգը մեծ կարողություններ ունի մշակութային, տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիետնամի խորհրդարանի նախագահ՝ Վոնգ Դին Հոեն Սպահան կատարած այցի ժամանակ Սպահանի նահանգապետ՝ Սեյեդ Ռեզա Մորթազավիի հետ հանդիպմանը անդրադարձել է Սպահանի Մեծ մզկիթ, ձեռագործ գորգերի, պղնձի, գրչագործության և ձեռագործ արվեստի կենտրոններ և ասել. «Վիետնամի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններից անցել է 50 տարի, այդ իսկ պատճառով մարդկանց սոցիալական կյանքը բարելավելու համար օրակարգում է մշակութային, առևտրային և տնտեսական ոլորտներում համագործակցության ամրապնդումը»:
Վիետնամի խորհրդարանի նախագահը նշել է, որ Իրանի խորհրդարանի նախագահի հետ զրույցից հետո, մենք կարողացանք ստորագրել համագործակցության առաջին հուշագիրը Վիետնամի և Իրանի խորհրդարանական պատմության մեջ, և գիտակցում ենք, որ երկու երկրների միջև կան համագործակցության մեծ կարողություններ, որոնք պետք է ամրապնդվեն։
Վիետնամի խորհրդարանի նախագահ Վոնգ Դին Հոեն գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակության ժամանել էր Սպահան նահանգ՝ հանդիպելու և զրուցելու Սպահանի նահանգապետի հետ և այցելելու պատմամշակութային կենտրոններ։