Քանանի. Սիոնիստական ռեժիմի բանակը բարոյալքված է
https://parstoday.ir/hy/news/iran-i205710-Քանանի._Սիոնիստական_ռեժիմի_բանակը_բարոյալքված_է
Արձագանքելով պաղեստինցի մի խումբ կանանց նկատմամբ սիոնիստ զինվորների կոպիտ վերաբերմունքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Սիոնիստական ռեժիմի բանակը բարոյալքված է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 07:16 Asia/Tehran
  • Քանանի. Սիոնիստական ռեժիմի բանակը բարոյալքված է

Արձագանքելով պաղեստինցի մի խումբ կանանց նկատմամբ սիոնիստ զինվորների կոպիտ վերաբերմունքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Սիոնիստական ռեժիմի բանակը բարոյալքված է»:

Նասեր Քանանին ասել է. «Մի խումբ պաղեստինցի կանանց նկատմամբ սիոնիստ զինվորների կոպիտ վերաբերմունքը դատապարտելի է և ամոթալի ռեժիմի կողմնակիցների համար: Իսրայելի հանցավոր բանակում սպանություններից ու սարսափի մթնոլորտից բացի, տիրում է նաև բարոլայքության մթնոլորտ»: 

Նա հավելել է. «ՄԱԿ-ից ու Իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալվում է կատարել իրենց պարտականությունները»։

Օրերս Սիոնիստական ռեժիմի երկու կին զինվորներ Հեբրոն քաղաքում  5 պաղեստինցի կանանց  սպառնալով  զենքով և բանակային շներով, ստիպել են մերկանալ ու իրենց փոխանցել հագուստը: