Ռայիսի. Իրանի զինված ուժերը կանխեցին աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն
Ուրբաթ առավտոյան կայացած ԻԻՀ ԶՈՒ շքերթում ունեցած ելույթում, նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Մեր զինված ուժերը կանխել են աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն։ Մենք կարևորում ենք հայերի իրավունքների պաշտպանությունը և սահմանների վիճակը»։
Սեյեդ Իբրահիմ Ռաիսին նշել է, որ պատերազմն այսօր տեղ չունի Իրանի դոկտրինում, սակայն պաշտպանական քաղաքականության շրջանակում ապահովվում է զինվածու ոժերի ռազմական պատրաստվածությունը»:
Նախագահը հավելել է, որ ժողովուրդը վստահում է զինված ուժերին, քանի որ գիտի, որ այդ ուժերն իր կողքին են:
Նրա խոսքով. «Ներկայացնելով «Ֆաթհ» հրթիռը և «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքը, Իսլամական Հանրապետությունը դառնում է գլոբալ համաձայնագրերի անդամ և ձգտում է տնտեսական և առևտրային աճի և իր խոսքն ունի աշխարհում գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում: Այսօր մեր երկիրը հասել է այնպիսի բարձունքների, որոնք ուրիշները չէին պատկերացնում։ Նոր գիտելիքներ ձեռք բերելու այս մակարդակը զարմանալի է նրանց համար»:
ԻԻՀ նախագահն ասել է. «Այսօր Իսլամական Հանրապետությունը կիրառում է կառավարման մոդել, որը համատեղում է հոգևորությունն ու ժողովրդավարությունը: Մենք կարող ենք տարածաշրջանի ժողովրդին ցույց տալ, որ այսօր դիմադրությունն է, որ պարտության է մատնում հակառակորդին»:
Նախագահն ասել է, որ ի տարբերություն օտարերկրյա զինված ուժերի, որոնց ներկայությունը խնդրահարույց է և ճգնաժամ է ստեղծում, ԻԻՀ զինված ուժերը տարածաշրջանում և Պարսից ծոցում անվտանգություն են ապահովում:
Ռայիսին հայտարարել է. «Այսօր մեր երկիրը պատժամիջոցները վերածել է աճի հնարավորության։ Մեր կարգախոսը բանակի և ԻՀՊԿ-ի միությունն է, աշխարհազորի միությունը ներքին անվտանգության ուժերի հետ և զինված ուժերի միավորումը ժողովրդի հետ: Միասնության այս դրսևորումն իսկապես գովելի է»:
Նրա խոսքով. «Մենք հպարտ ենք մեր մարտունակ և երիտասարդ ուժերի կառուցած զենքերով, սակայն ավելի շատ հպարտ ենք մեր մարտունակ, փորձառու և նվիրված ուժերով։ Հզոր և կարող զինված ուժերը համարվում են Իրան պետության և ժողովրդի աջակցությունը տարածաշրջանային և համաշխարհային բոլոր հավասարումներում և ունեն զսպման ուժ»։
Էբրահիմ Ռայիսին ասել է. «Զինված ուժերի հեղինակության և ժողովրդի աջակցության շնորհիվ, մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի մասին այլևս խոսք չկա, և այս տարբերակը հանվել է մեր թշնամիների բառապաշարից»։
Նա ընդգծել է. «Մեր ռազմական դոկտրինում պատերազմ չկա, սակայն կայուն անվտանգության համար պաշտպանական մոտեցմամբ ռազմական պատրաստվածության պահպանումը և զսպումը մեր գործնական խնդիրն է: Իրանին մեկուսացնելու և ժողովրդին հիասթափեցնելու թշնամու ծրագիրը ձախողվել է, և դա հնարավոր է դարձել մեր զինված ուժերի ու ժողովրդի հեղինակության և դիրքի շնորհիվ»:
Նշելով, որ Իրանը կարևորում է հարևանության քաղաքականության ընդլայնումը, Ռայիսին հավելել է. «Այդ քաղաքականությունը ենթադրում է նաև համագործակցություն պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտներում։ Զինված ուժերը պատրաստ են եղել և պատրաստ են համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ վստահություն ստեղծելու համար, և ջերմորեն սեղմում են տարածաշրջանի զինված ուժերի ձեռքերը՝ տարածաշրջանն ու Պարսից ծոցը օտարների ներկայությունից մաքրելու համար, որպեսզի տարածաշրջանի անվտանգությունը պահպանեն իրենք՝ տարածաշրջանային ուժերը: Քանի որ արտաքին ուժերի ներկայությունը խնդիր է ստեղծում, ոչ թե հարց լուծում»։
Ռայիսին ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը անվտանգություն չի ստեղծում տարածաշրջանի երկրների համար։ Այսօր բոլոր ազգերն ատում են Սիոնիստական ռեժիմը»։