Իրանի նախագահ. Նյու Յորքում ես հայտարարել եմ աշխարհի տարբեր երկրների հետ փոխգործակցությունը խթանելու Թեհրանի պատրաստակամության մասին
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Նյու Յորք կատարած եռօրյա այցի ավարտին վերադարձել է Թեհրան: Այցի շրջանակներում Ռայիսին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ և հարցարզույցներ տվել ամերիկյան լրատվամիջոցներին:
Մեհրաբադի օդանավակայանում լրչագրողների հետ ճեպազրույցում Ռայիսին նշել է. «Հանդիպումների ընթացքում ես փորձել եմ ներկայացնել Իրանի դիրքորոշումները: Բոլոր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են տարբեր երկրների և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային կազմակերպությունների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերությունները»:
Նա հավելել է. «Տարբեր երկրների ղեկավարների մոտ առաջացած հարցերը վեաբերվում էին նրան, թե հաշվի առնելով արտաքին քաղաքականության և հարևանների հետ հարաբերություններում ունեցած հաջողությունները, տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելը և Իրանի արգելափակված ռեսուրսների ազատումը, ո՞րն է աշխարհի տարբեր երկրների հետ հատկապես քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների բարելավման մեր ծրագիրը»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Անցած տարի տեղի ունեցած իրադարձություններում թշնամու դավադրության ու համակցված պատերազմի դեմ հաղթանակն առավել քան երբևէ ակնհայտ էր և հասավ աշխարհի ականջին: Պնդելով միջուկային հիմնախնդրի և գիտատեխնիկական հարցերում իր իրավունքի իրացման վրա, մեր ապագա ծրագրերն այնպես են կազմվել, որ պատրաստ լինենք վերանշյալ երկրների հետ համագործակցել այդ ենթակառուցվածքների բարելավման ոլորտում»:
Էբրահիմ Ռայիսին ասել է. «Պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մենք զգացինք, որ այն պատկերը, որը նրանք ներկայացնում են Իրանի մասին, իրականությանը չի համապատասխանում, և սա խնդիր է, որը պետք է լուծվի։ Իրական պատկերը ցույց տալը լրատվամիջոցների և պաշտոնյաների պարտքն է։ Իրանի վերաբերյալ Արևմուտքում կայացվող սխալ հաշվարկների և սխալ որոշումների պատճառն Իրանի Իսլամական Հանրապետության մասին նրանց ստացած կեղծ տեղեկատվությունն է»:
Նա նշել է. «Այցի ավարտին, ԻԻՀ մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարության և ԱԳՆ նախարարության համակարգմամբ, Իրան են վերադարձեվել Աքեմենյան դարաշարջանին պատկանող և 84 տարի ԱՄՆ-ի տիրապետության տակ գտնվող կավե արձանագրություններըր: 80 տարի առաջ դրանք երեք տարով տեղափոխվել էին ԱՄՆ, սակայն չէին վերադարձվել երկիր: Այսօր մեր հետևողական աշխատանքի արդյունքում, Իրան է վերադարձվել 3500 արձանագրություն»: