Իրանի արձագանքը Նեթանյահուի հռետորաբանությանը. Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել ցանկացած սպառնալիքի
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, ի պատասխան Սիոնիստական ռեժիմի վարչապետի անհեթեթ հայտարարությունների, ընդգծել է, -«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ ռեժիմի կողմից ցանկացած ռազմական գործողության կամ ցանկացած սպառնալիքի»:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, արձագանքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետի զավեշտալի խոսքերին և անհիմն պնդումներին, հայտարարություն է տարածել, որում ասված է,-«Իրանաֆոբիան և մոլորեցնող տեղեկատվության տարածումը Գլխավոր ասամբլեայում Իսրայելի ռեժիմի ելույթների մշտական օրակարգի կամ ավելի կոնկրետ ասած՝ զվարճալի ներկայացումների մաս է կազմում»:
Իրանի տարածած հայտարարության մեջ ասվում է. -«Իսրայելի ռեժիմը, որը խորապես տառապում է միջազգային լեգիտիմության բացակայությունից, փորձում է օգտագործել ամեն հարց՝ ուրիշներին մեղադրելու և այս ռեժիմի հանցագործություններից, տարիներ շարունակ ահաբեկչական խմբերին աջակցելուց և ռասիստական քաղաքականություն վարելուց հասարակության միտքը շեղելու համար»:
Իրանական պատվիրակությունը հավելել է.-«Այն դեպքում,երբ Սիոնիստական ռեժիմի վարչապետը փորձում է Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը ներկայացնել որպես համաշխարհային խաղաղության դեմ ուղղված սպառնալիք, այս ռեժիմը, ունենալով զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր, հրաժարվել է միանալ սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգերին և խոչընդոտում է միջուկային զենքերից զերծ Միջին Արևելքի ստեղծմանը, ավելին, այս ռեժիմի ներկայացուցիչն ԳԱ-ում անամոթաբար այլ երկրներին սպառնացել է ռազմական հարձակմամբ, ինչը լիովին հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը»։