ԻԻՀ գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ավելի քան երկու հազար դատապարտյալների համաներման կամ պատժի կրճատման և մեղմացման առաջարկին
ԻԻՀ գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ավելի քան երկու հազար դատապարտյալների համաներման կամ պատժի կրճատման և մեղմացման առաջարկին:
Գերագույն առաջնորդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ առաջարկն ուղարկվել է դատական իշխանության ղեկավարի կողմից և իսլամի մարգարե Մոհամմադի և շիաների 6-րդ իմամ Սադեղի ծննդյան օրվա կապակցությամբ:
Առաջնորդին ուղղված նամակում Իրանի արդարադատության ղեկավարը համաներում կամ պատժի կրճատում և մեղմացում է խնդրել 2 հազար 284 դատապարտյալների համար, որոնք դատապարտվել են հասարակական և հեղափոխական դատարանների, զինված ուժերի դատական կազմակերպության և կառավարական քրեակատարողական կազմակերպության կողմից։
Հոկտեմբերի 3-ին իսլամի մարգարե Մուհամմադի և շիաների 6-րդ իմամ Սադեղի ծննդյան օրն է: