Փետրվար 09, 2024 17:19 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ավարտը Կարմիր ծովում կայունության վերադարձի պայմանն է

Նշելով, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Կարմիր ծովի ջրերում նավարկության անվտանգությանը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ասել է, որ Գազայի հատվածի վրա հարձակումների ավարտից հետո կայունությունը կվերադառնա Կարմիր ծովում։

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին, ով մեկնել է Պեկին, Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ջաոզուի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա պետք է հնարավորինս շուտ ավարտվեն, և ոչ մի լուծում չպետք է պարտադրվի Պաղեստինի ժողովրդին»:

Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ջաոզուն այս հանդիպմանը նույնպես ասել է. «Չինաստանը միշտ աջակցել է Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրի (ՀԳՀԾ) պահպանմանը և անհրաժեշտ է համարում Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը։

Չինաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինը հաստատակամորեն աջակցում է Պաղեստինի ժողովրդի իրական ձգտումներին և ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Թեհրանի և այլ իսլամական երկրների հետ՝ պաղեստինյան հարցի արագ, համապարփակ և կայուն լուծման ուղղությամբ։

Պիտակ