Փետրվար 26, 2024 16:53 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ժնևում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրիանա Սպոլիարիկի հետ հանդիպման ժամանակ Պաղեստինում հումանիտար իրավիճակը բարդ և շատ մտահոգիչ է գնահատել և նշել, որ Գազայի ճգնաժամին վերջ տալու քաղաքական ջանքերը, մնում են անարդյունք։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ հանդիպմանը Ամիր Աբդուլլահյանը հավելեց. «Ամերիկյան կողմը խոսում է պատերազմը նվազեցնելու և ոչ թե պատերազմը դադարեցնելու մասին, ինչը ցույց է տալիս պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի կամքի բացակայությունը»։

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Ռազմական դաշտում Դիմադրությունը հզոր է, և Իսրայելի ռեժիմը ոչինչ չի շահի պատերազմը շարունակելով, սակայն մտահոգություն է հարուցում հումանիտար սարսափելի վիճակը»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ իր բոլոր ջանքերը գործադրում է օբյեկտները մոբիլիզացնելու համար, որպեսզի մարդասիրական օգնություն ուղարկի Գազա։ Նա նշել է, որ ցավոք, միջազգային հանրությունը չի կարողացել իրականացնել իր մարդկային պատասխանատվությունն այս ճգնաժամում, և անհրաժեշտ է հրատապ ջանքեր գործադրել այս ոլորտում և անհապաղ օգնություն ուղարկել։ 

Պիտակ