Օգոստոս 30, 2024 12:42 Asia/Tehran
  • Հավատարիմ ենք մնում անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործին․ ԿԽՄԿ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։

Անհետ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։

Ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհետ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:

 

Պիտակ