Մարտ 04, 2024 19:42 Asia/Tehran

Այս զենիթային զինատեսակը լայնորեն օգտագործվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերում։

Իրանը Կատարում ընթացող DIMDEX-2024 սպառազինությունների ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել են «Էրլիկոն» նավային ավտոմատ համակարգչայնացված զենիթային հրազենը: Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ «Էրլիկոն» 20 մմ զենիթային զինատեսակը պատրաստել է Իրանի ՊՆ-ին կից Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը:

Այս զենիթային զենքը լայնորեն կիրառվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերի վրա։ Դրա թիրախային հեռահարությունը (օդային թիրախների ուղղությամբ արդյունավետ կորագիծը) հասնում է 2 հազար մետրի, հրազենը րոպեում 900-1000 կրակոց է արձակում։

 

Պիտակ