ՀՀ փոխնախարար Տերյանը իրանական ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Մարտ 07, 2024 10:16 Asia/Tehran
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։
Հանդիպմանն քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած լայնածավալ ազատ առևտրի համաձայնագրով ընձեռվող հնարավորություններին։