Մարտ 26, 2024 17:34 Asia/Tehran
  • Իսմայիլ Հանիեն այցելել է  Թեհրան և հանդիպել  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն այսօր կեսօրին ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Գազայի զարգացումները։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Գազայի պատերազմի վերջին իրավիճակի և Գազայի հատվածի ու Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ագրեսիայի քննարկումը  և   Հանիեի ու Իրանի պաշտոնյաների  միջև բանակցությունները այս ուղևորության կարևորագույն օրակարգերից են։ 

Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության  ու ռազմական ագրեսիայի  մեկնարկից անցնող 6 ամիսների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է իր դիվանագիտական ​​ողջ ուժը պատերազմը դադարեցնելու և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

Հանիեի այցը Թեհրան տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումից մեկ օր անց։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով  նահատակվել է 32 հազար 333 և  վիրավորվել՝ 74 հազար 694 պաղեստինցի։

«Ալ-Աքսա» փոթորկի գործողությունից և Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ուժեղացումից հետո Իրանի արտգործնախարարը մի քանի անգամ այցելել է  Կատարի Դոհա քաղաք և  հանդիպում ունեցել Հանիեի հետ և  մոտիկից  խորհրդակցել նրա հետ այս զարգացումների վերաբերյալ:

2024 թվականի մարտի 21-ին  տեղի ունեցած հերախոսազրույցում Իսմայիլ Հանիեն և Ամիր Աբդոլլահյանը   քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները։

Պիտակ