Մարտ 26, 2024 17:57 Asia/Tehran

Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորն ընդգծել է Միջխորհրդարանական միության և Չմիավորման շարժման կարևոր դերը Գազայի հատվածին աջակցելու գործում:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավոր Մոջթաբա  Յուսեֆին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Իրանպրեսի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում  ասել է, - «Միջազգային կառույցների, այդ թվում՝ Միջխորհրդարանական միության և Չմիավորման շարժման հնարավորությունները կարելի է  օգտագործվել օկուպանտ  և մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմին դատապարտելու և  Սիոնիստական բռնազավթիչ ​​ռեժիմի կողմից պաղեստինցիների ցեղասպանությունը կասեցնելու համար»։

Մուջթաբա Յուսեֆին ընդգծելով, որ ՄԱԿ-ը և մարդու իրավունքների այսպես կոչված պաշտպանները կորցրել են իրենց գործառույթը, հստակեցրել է,- «Ցավոք, այսօր մարդու իրավունքների հավակնորդները  ոչ մի քայլ չեն կատարում  Գազայի հատվածում սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի կողմից ավելի քան 32,000 պաղեստինցիների, այդ թվում կանանց և երեխաների ցեղասպանության դիմաց»։ 

Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում  Չմիավորման շարժման  անդամ վաթսուն երկրների ներկայացուցիչների ներկայությամբ տեղի է ունեցել այս կառույցի անդամ երկրների խորհրդարանական բաժնի երրորդ հանդիպումը՝ Մոջթաբա Յուսեֆիի գլխավորած իրանական պատվիրակության մասնակցությամբ։ 

 

Պիտակ