Մարտ 29, 2024 18:10 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածները Սիրիայի վրա սպառնալիք են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածները Սիրիայի Հալեպ նահանգի տարածքների վրա միջազգային օրենքների ու կանոնակարգերի ակնհայտ խախտում է, ինչպես նաև խախտում է այս երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ։

Հինգշաբթի երեկոյան Սիրիայի Հալեպ նահանգի տարածքների վրա Սիոնիստական ​​ռեժիմի օդային հարձակման արդյունքում զոհվել են մի շարք սիրիացի զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Իրանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, իր ցավակցությունն ու կարեկցանքը հայտնելով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, հատկապես այս սարսափելի հարձակումների զոհերի և տուժածների ընտանիքներին, հավելեց, որ Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա միջազգային օրենքների և կանոնակարգերի բացահայտ խախտում է, ինչպես նաև խախտում է այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և լուրջ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ, ուստի անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց բացի, ձեռնարկեն կանխարգելիչ միջոցներ և պատասխանատվության ենթարկեն ագրեսոր Սիոնիստական ​​ռեժիմին:

Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները, որոնք միաժամանակ համակարգված են Սիրիայի տարածքների վրա Սիրիայում ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետ, ակնհայտորեն ապացուցում  է Իսրայելի ահաբեկչական ռեժիմի աջակցությունը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և հոսանքների նկատմամբ, որոնք երկար տարիներ շարունակ սպառնում են Սիրիայի ազգային անվտանգությանն ու տարածաշրջանի անվտանգությանը, և զոհաբերել են հազարավոր անմեղ քաղաքացիների կյանքը իրենց և իրենց աջակիցների չարաբաստիկ նպատակների համար:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հիշեցնելով Գազայի հատվածում Սիոնիստ բռնազավթիչ ռեժիմի պարտությունն ու խայտառակումը, ասել է, որ Սիրիայի վրա ագրեսիվ հարձակումները տարածաշրջանում ճգնաժամը շարունակելու և ընդլայնելու հուսահատ և նվաստացուցիչ փորձ են՝ նպատակ ունենալով վերականգնել այս ռեժիմի պարտված կերպարը պաղեստինյան ազգի և դիմադրության խմբերի դիմաց, իսկ այս վտանգավոր արկածախնդրությանը դիմակայելը, որը խախտում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, միջազգային և համաշխարհային պարտականություն է:

 

Պիտակ