Ապրիլ 11, 2024 12:13 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին Իսրայելի հարվածը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

ԻԻՀ  արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Անկարայի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Իրանի և Թուրքիայի երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Պաղեստինում և շրջափակված Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող պատերազմը։

 

Պիտակ