Ապրիլ 13, 2024 09:12 Asia/Tehran
  • Անկարա․ ԱՄՆ-ին թույլ չենք տա մեր օդային տարածքն օգտագործել հարևաններին թիրախավորելու համար

Իրաքյան լրատվաման ալիքի փոխանցմամբ՝ Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին իր օդային տարածքն օգտագործել հարևաններին թիրախավորելու համար։ 

«Ալ-Նուջբա» հեռուստաալիքը, հղում անելով եբրայակական լրատվամիջոցներին հայտնել է․ «Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա Վաշինգտոնին օգտագործլե իր  օդային տարածքը՝ հարևանների դեմ գործողությունների համար»։
Ավելի վաղ, Կատարի և Քուվեյթի իշխանությունները նույնպես հայտարարել էին, որ թույլ չեն տա ԱՄՆ-ին՝ իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակում իրականացնելու համար։ 
Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակմանն Իրանի հավանական պատասխանի շուրջ շահարկումների ֆոնին, հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն չնշելով Կատարի ու Քուվեյթի անունները, Middle East Eye կայքը գրել էր․ «Պարսի ծոցի արաբական երկրները Վաշինգտոնին կոչ են արել իրենց օդային տարածքը չօգտագործել Իրանի դեմ հարձակման համար»։ 
Դամասկոսում իրականացված հարձակման հետևանքով գեներալ Զահեդիի և նրա ընկերների նահատակությանն Իրանի պատասխանի վախը ոչ մի պահ չի լքում սիոնիստներին։
Հինգշաբթի օրը, հղում անելով ռեժիմի ռազմական պաշտոնյաներին, Times of Israel-ը գրել է․ «Կանխատեսվում է, որ Իրանի պատասխանը կլինի Ֆեթր տոնից հետո։ Եվ հնարավոր պատասխանի դեպքում Իրանը կթիրախպավորի միայն ռազմական ու ռազմավարական նշանակություն ունեցող թիրախները և ոչ  թե բնակավայրերը»։

Պիտակ