Ապրիլ 11, 2024 16:54 Asia/Tehran
  • Թուրքիան արգելք է դրել Իսրայելի մի շարք ապրանքների արտահանման վրա

Թուրքիան արգելել է 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել։ Այդ ապրանքների թվում են ինքնաթիռի վառելիքը, երկաթը և պողպատը։

Իսրայելի կողմից Գազայում պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ոճրագործությունների պատճառով, Իրանն իսլամական երկրներին բազմիցս կոչ է արել խզել հարաբերություններն այդ ռեժիմի հետ։ 
2023 թվականի հոկտեմբերի 7-ից  Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 33 հազար, վիրավորվել՝ ավելի քան 75 հազար պաղեստինցի։ 
Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության ֆոնին, Անկարան հայտարարել է Իսրայել արտահանման արգելքի մասին։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան առաջարկել էր  բեռնատար ինքնաթիռներով մարդասիրական բեռներ հասցնել պաղեստինցիներին, սակայն Սիոնիստական ռեժիմը մերժել է առաջարկը։ Դրանից հետո Թուրքիան որոշել է արգելել 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել։ 
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ արտահանման արգելքը կչեղարկվի  այն դեպքում, եթե Իսրայելը հարգի միջազգային մարդասիրական իրավունքը և հաստատի հրադադար։

Պիտակ