Ապրիլ 19, 2024 11:08 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի հակաիսրայելական պատժիչ գործողությունն իրականացվել է  օրինական պաշտպանության շրջանակներում

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմի ռազմական դիրքերի դեմ Իրանի պատժիչ գործողությունն իրականացվել է օրինական պաշտպանության շրջանակներում»։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Նյու Յորքում  դիվանագիտական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Թեև Իրանը կարող էր ավելի ծավալուն գործողություն իրականացնել, սակայն սահմանափակվեց Սիոնիստական ռեժիմի ռազմական դիրքերի այն հատվածի թիրախավորմամբ,  որտեղից իրականացվել էր Դամասկոսում ԻԻՀ դեսպանատան հյուպատոսության շենքի  վրա Իսրայելի հարձակումը»։

Նշելով, որ Իրանը կարևորում է տարածաշրջանի անվտանգությունն Աբդոլլահյանը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աջակցությամբ Գազայի հատվածում  ցեղասպանության է ենթարկում անպաշտպան պաղեստինցի երեխաներին և կանանց։ 

Անդրադառնալով  Իսրայելի ռեժիմի դեմ Իրանի պատժիչ գործողությանն Անտոնիո Գուտերեշը կողմերին զսպվածության կոչ է արել և ևս մեկ անգամ խստորեն դատապարտել ցանկացած հարձակում դիվանագիտական վայրերի վրա։

Գուտերեշն ասել է. «Դիվանագիտական վայրերը պետք է անձեռնմխելիություն ունենան»։

Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպմանը, նշելով, որ Սիոնիստական ռեժիմին  Վաշինգտոնի անվերապահ աջակցությունը,  Թել Ավիվի հարձակումների գործողությունների հետ մեկտեղ, պաղեստինցիների դեմ ցեղասպանության շարունակման հիմնական պատճառն են, Աբդոլլահյանը կոչ է արել շարունակել միջազգային ջանքերը, հատկապես իսլամական երկրների ջանքերը՝ պաղեստինցիների ցեղասպանությանը վերջ դնելու ուղղությամբ»։

Նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը և հավելել․ «Սիոնիստական ռեժիմի  ցանկացած նոր գործողության դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ»։

Հանդիպմանը Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադին նշել է, որ իր երկիրը կիսում է    Գազայի դեմ պատերազմը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի տեսակետը և ընդգծել, որ այդ ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն։

 

Պիտակ