Ապրիլ 24, 2024 17:44 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ-ն ​​պետք է դադարեցնի իր աջակցությունը ապարտեիդի ռեժիմին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին խստորեն հերքել և դատապարտել է իրանցի անձանց և ընկերությունների դեմ ԱՄՆ կառավարության անհիմն պնդումները կիբեր գործունեության վերաբերյալ։

Քանանին հստակեցրել է.-«Ամերիկյան կառույցները չեն կարող իրանցի անձանց ու հաստատություններին անտեղի պիտակավորելով շեղել Գազայի հատվածում և Պաղեստինի Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը  ցուցաբերվող Միացյալ Նահանգների անսահմանափակ աջակցության քաղաքականության  և ԱՄՆ-ի ներսում   ցուցարարների բռնությունները ճնշելու դեմ համաշխարհային քննադատությունների ալիքը»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք ԱՄՆ կառավարությանը խորհուրդ ենք տալիս  այլ երկրների ու ազգերի հասցեին անհիմն մեղադրանքներ հչեցնելու  փոխարեն դադարեցնել սպառազինական, ռազմական, ֆինանսական և միջազգային քաղաքական աջակցությունը  սիոնիստական օկուպանտ և  ապարտեիդի ռեժիմին և  վերանայել մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքների, միջազգային իրավունքի և միջազգային խաղաղության ու անվտանգության նկատմամբ իրենց միջամտողական և սպառնացող քաղաքականությունը և  վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ»: