Մայիս 23, 2024 11:47 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Թունիսի ժողովուրդն առաջ գնալու մեծ տաղանդ ունի

Չորեքշաբթի օրը, Թունիսի նախագահ Ղեյս Սաիդի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ իմամ Խամենեին շնորհակալություն է հայտնել՝ ցավակացության համար և ասել․ «Իրանի նախագահի և նրա ուղեկիցների մահվանը հանգեցրած միջադեպը շատ ծանր է։ Բայց Իսլամական Հանրապետության գոյության ողջ ընթացքում, Աստծո իմաստության և ժողովրդի համբերատարության ու համառության շնորհիվ, դառը իրադարձությունները դարձել են առաջընթացի և շարժումների մեկնարկ»:

Հանդիպմանն ԻԻՀ առաջնորդն իր ուրախությունն է հայտնել Թունիսի նախագահի Իրան կատարած այցի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունների ձևավորման կապակցությամբ, նշելով․ «Պարոն Ղեյս Սաիդի նման խելացի անձնավորության կողմից Թունիսի ղեկավարումը հնարավորություն է այդ երկրի համար՝ տարիներ շարունակ ավտորիտար կառավարումից և իսլամական աշխարհի հետ կապերը խզելուց հետո նոր դեմքով աշխարհին ներկայանալու համար»։

Անդրադառնալով մի քանի տարի առաջ Թունիսում տեղի ունեցած ժողովրդական շարժմանը, որը Հյուսիսային Աֆրիկայում մեծ շարժման հիմք դրեց, իմամ Խամենեին ասել է․ «Թունիսի ժողովուրդն առաջընթացի մեծ տաղանդ ունի։ Հուսով եմ, որ պարոն Ղեյս Սայիդի ղեկավարման արդյունքում Թունիսում տարբեր քաղաքական հոսանքների միջև  միասնություն կձևավորվի և հետագա առաջընթացի համար ենթահող կստեղծվի»։

Խոսելով Թունիսի նախագահի հակասիոնիստական դիրքորոշումների մասին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Նման դիրքորոշումները պետք է տարածվեն նաև արաբական աշխարհում, քանի որ, ցավոք, արաբական աշխարհում նման հարցերին ուշադրություն չեն դարձնում, և մենք կարծում ենք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը հաստատակամությունն ու կայունությունն է»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, իմամ Խամենեին ասել է․ «Մեր հանգուցյալ նախագահի կառավարությունն աշխատող ու ակտիվ կառավարություն էր։ Այժմ պարոն Մոխբերը կշարունակի նույն ուղին»։

Առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա համակրանքը  համագործակցության հիմքեր կդնի։

Հանդիպմանը Թունիսի նախագահ Ղեյս Սաիդը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ վերջին ողբերգական միջադեպի կապակցությամբ։

Նա ասել է․ «Իրանի հանգուցյալ նախագահի հետ մեր վերջին հանդիպումը կայացավ վերջերս՝ Ալժիրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ես կգամ Թեհրան, բայց երբեք չէի պատկերացնում, որ կգամ՝ ցավակցելու նրա մահվան կապակցությամբ։

Թունիսի նախագահը նաև մատնանշել է բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու երկու երկրների ընդհանուր կամքը և հույս հայտնել, որ համաձայնագրերի իրականացմամբ, երկու երկրների համագործակցությունը կընդլայնվի։  

Ղեյս Սայիդն անդրադարձել է նաև տարածաշրջանի պայմաններին և Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող Գազայի ժողովրդի ցեղասպանությանն ընդգծելով․ «Իսլամական աշխարհը պետք է մի կողմ դնի իր պասիվ դիրքորոշումը և միաձայն ձգտի ապահովել պաղեստինցիների իրավունքների վերականգնումն ու Երուսաղեմ  մայրաքաղաքով անկախ պետությաւն ձևավորումը»։

Նա ասել է․ «Այսօր աշխարհում մարդասիրական հանրությունը գերազանցում է միջազգային հանրությանը։ Տարբեր երկրների մարդասիրական հանրությունը միաձայն  դուրս է եկել Գազայի դաժանության ու հանցագործության դեմ»։

 

Պիտակ