Արդյոք Իրանի կառավարման համակարգը բռնապետակա՞ն է
(last modified 2024-06-12T07:45:56+00:00 )
Հունիս 12, 2024 11:15 Asia/Tehran

Եկեք միասին ուսումնասիրենք Իրանի կառավարման կառուցվածքը

․1 Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հնարավորություն ստեղծվեց երկրի քաղաքական կյանքին ժողովրդի մասնակցության ու ազատ քվեարկության համար։ Հեղափոխությունից հետո Իրանում քաղաքային և գյուղական խորհուրդների անդամները, պատգամավորները, նախագահն ու այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, ընտրվում են ժողովրդի ուղղակի կամ անուղղակի քվեարկությամբ:

2 ԻԻՀ Սահմանադրության երրորդ հոդվածի համաձայն՝ կառավարությունն ունի պարտավորություն՝ «ստեղծել համապատասխան պայմաններ՝ «երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ճակատագրի որոշմանը քաղաքացիների մասնակցության համար»։ Սահմանադրության 6-րդ հոդվածում ասվում է, որ երկիրը պետք է կառավարվի, որպես հիմք ընդունելով հասարակական կարծիքը։

3 Իրանում ժողովրդի կողմից ընտրվող ամենաբարձրաստիճան պաշտոնյան նախագահն է։ Նախագահը, Սահմանադրության համաձայն, հոգևոր առաջնորդից հետո երկրորդ ամենակարևոր անձն է երկրում։

4 Իրանում նախագահն ընտրվում է քառամյա ժամկետով, քվեարկողների ձայների մեծամասնությամբ։ Նախագահը  կարող է զբաղեցնել այդ պաշտոնը ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

5 Նախագահի պաշտոնավարման մասին հրամանագիրն ըստ Սահմանադրության, ստորագրում է երկրի հոգևոր առաջնորդը։ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ չի եղել դեպք, երբ առաջնորդը չստորագրեր ժողովրդի կողմից ընտրված նախագահի պաշտոնավարման հրամանագիրը։

6 Հոգևոր առաջնորդն ընտրվում է ժողովրդի անուղղակի մասնակցությամբ։ Հոգևոր առաջնորդին ընտրում է իսլամական գիտությունների փորձագետներից և իրավագետներից կազմված խորհուրդը։ Հոգևոր առաջնորդը պետք է լինի իսլամական օրենքներին ծանոթ իրավագետ։

7 Սահմանադրության 109-րդ հոդվածը սահմանում է, որ երկրի հոգևոր առաջնորդը պետք է ունենա համապատասխան գիտական որակավորում, լինի արդար ու բարեպաշտ անձնավորություն, ունենա քաղաքական ու սոցիալական ճիշտ տեսլական, առաջնորդելու կարողություն։ Սահմանադրության համաձայն՝ առաջնորդին ընտրում է  ժողովդրի կողմից ընտրված Փորձագետների խորհուրդը։

8 Իրանի քաղաքացիները մասնակցում են նաև իսլամական խորհրդարանի պատգամավորների ընտրությանը՝ քվեարկության միջոցով։ Իսլամական խորհրդարանն ունի 290 պատգամավոր։ Կառույցը որևէ պարագայում չի դադարեցնում իր աշխատանքը և չի լուծարվում։ Խորհրդարանի նիստերն անցկացվում են ուղիղ եթերում, իսկ եթե քննարկվում է հույժ գաղտնի հարց, դրա գաղտնիության ժամկետի ավարտին հասարակությունը տեղեկացվում է այդ մասին։

9 Խորհրդարանի աշխատանքը վերահսկում է 6 իրավաբաններից և իսլամական շարիաթի օրենքներին և իսլամական իրավունքին տիրապետող 6 օրենսգետներից կազմված Պահապանների  խորհուրդը։ Այն վերահսկում է խորհրդարանի կողմից ընդունված օրենքները։ Շատ երկրներում այս խորհուրդը հայտնի է որպես Սահմանադրական դատարան։

9 Իսլամական Հանրապետության կառավարման մյուս հիմքը դատական իշխանությունն է, որն անկախ է այլ կառույցներից, սակայն իրականացնում է խորհրդարանի և ժողովրդի ներկայացուցիչների կողմից հաստատված օրենքները։ Չնայած դատական համակարգի ղեկավարին նշանակում է հոգևոր առաջնորդը, սակայն Սահմանադրության 90-րդ հոդվածը քաղաքացիներին հնարավորություն  է տալիս բողոքել դատական համակարգի աշխատանքի դեմ։

11 Ամփոփելով Իրանի կառավարման կառուցվածքի բացատրությունը, ի՞նչ կարծիք ունեք հիմա։ Արդյոք այս համակարգը բռնապետակա՞ն է, թե՝ ժողովրդավարական։

Ձեր կարծխիքը կա