Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ. Իրանի և Չինաստանի միջև խորը արմատացած հարաբերությունները 2000 տարվա վաղեմիություն ունեն
(last modified 2024-06-18T13:01:24+00:00 )
Հունիս 18, 2024 16:31 Asia/Tehran
  • Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ. Իրանի և Չինաստանի միջև խորը արմատացած հարաբերությունները 2000 տարվա վաղեմիություն ունեն

Չինաստանի գիտությունների և տեխնոլոգիայի ակադեմիայի ղեկավարը, իր գոհունակությունը հայտնելով Իրան-Չինաստան հարաբերությունների 2000-ամյա պատմության կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև ձեռք բերված փոխըմբռնումները արդյունավետ կլինեն։

Չինաստանի կառավարական և գիտական ​​մի պատվիրակություն՝ Չինաստանի պետնախարարի տեղակալ, գիտությունների և տեխնոլոգիաների ակադեմիայի նախագահ դոկտոր Վանի գլխավորությամբ, այս ակադեմիայի մի խումբ տնօրենների ու անդամների ուղեկցությամբ ժամանել է Թեհրան։ Ըստ ParsToday-ի, այս ակադեմիայի անդամները հանդիպել և զրուցել են Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Ալի Սելաջեղեհի հետ։

Այս հանդիպմանը դոկտոր Վանը, նշելով, որ Իրանն ու Չինաստանը հին ժամանակներից ունեն բարեկամական և առևտրային հարաբերություններ, հայտարարեց, որ աշխարհի պատմության մեջ Իրանն առաջին երկիրն է, որն ընդլայնել է իր տերությունը Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երեք մայրցամաքներում, և ստեղծել է Պարսկական կայսրությունը։

Դոկտոր Վանը, ընդգծելով Իրանի եւ Չինաստանի միջեւ բնապահպանական համատեղ համագործակցության ընդլայնումը, ասաց.

«Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության և բնական պաշարների ֆակուլտետի և Չինաստանի Գանսուի նահանգի գիտությունների և տեխնոլոգիայի ​​ակադեմիայի կողմից համատեղ լաբորատորիայի բացումը կարող է կարևոր քայլ լինել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։

Չինաստանի Գանսու նահանգում գտնվող այս երկրի Գիտությունների և տեխնոլոգիաների ակադեմիայի ղեկավարը հիշեցրել է, որ Իրանը և Գանսու նահանգը կլիմայական առումով շատ նմանություններ ունեն։

Նշենք, որ մինչ այս հանդիպումը ստորագրվել էր համագործակցության փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության և բնական պաշարների ֆակուլտետի և Չինաստանի Գանսու նահանգի Գիտությունների և տեխնոլոգիաների ակադեմիայի միջև՝ համատեղ լաբորատորիայի բացման համար։

 

Բանալի բառեր՝ Իրան-Չինաստան համագործակցություն, Իրան-Չինաստան 25-ամյա համաձայնագիր, Չինաստանի տնտեսություն, Իրանում բնապահպանական իրավիճակ,