Իրանական «Սեփահան» նավթային ընկերության արտահանման զգալի աճը այս տարւա ընթացքում
(last modified 2024-06-21T12:46:14+00:00 )
Հունիս 21, 2024 16:16 Asia/Tehran
  • Իրանական «Սեփահան» նավթային ընկերության արտահանման զգալի աճը այս տարւա ընթացքում

Արդյունաբերական յուղերի արտադրությամբ զբաղվող իրանական ընկերությունները վերջին տարիներին զգալի աճով կարողացել են ներքին կարիքներից բացի ապահովել արտաքին շուկաների կարիքների մի մասը։

Ըստ Pars Today-ի՝ հրապարակված ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ «Սեփահան» նավթային ընկերության ընդհանուր արտահանման ծավալը ֆինանսական տարվա սկզբից մինչև այս տարվա մայիսի վերջը կազմել է մոտ 2 հազար153 մլրդ թուման, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտահանման վաճառքի համեմատ  շուրջ 695 մլրդ թուման աճ է գրանցել։

Արտահանման աճին զուգահեռ աճել են նաեւ «Սեփահան» նավթային ընկերության ներքին վաճառքը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընկերությունը ֆինանսական տարվա սկզբից մինչև մայիսի վերջ ունեցել է հազար 683 մլրդ թումանի ներքին վաճառք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրա վաճառքը կազմել էր ընդամենը  հազար 286 մլրդ թուման։