Արևմտյան Ասիայում երեխաների մահացության ամենացածր ցուցանիշը պատկանում է Իրանին․ հաջող մոդել՝ պատժամիջոցների առկայությամբ հանդերձ
(last modified 2024-06-22T13:22:52+00:00 )
Հունիս 22, 2024 16:52 Asia/Tehran
  • Արևմտյան Ասիայում երեխաների մահացության ամենացածր ցուցանիշը պատկանում է Իրանին․ հաջող մոդել՝ պատժամիջոցների առկայությամբ հանդերձ

ParsToday- Իրանի մանկաբույժների ասոցիացիայի քարտուղարը,  նշելով, որ Իրանում մանուկների մահացության ցուցանիշը ցածր է համաշխարհային միջինից, ասաց. «Իրանն ունի մանուկների մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշը Արևմտյան Ասիայում»:

Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին՝ Իրանը հաղթահարել է խոչընդոտները և լավ ձեռքբերումների է հասել՝ հենվելով գիտության և բժշկության ոլորտներում ժողովրդի կարևոր դերակատարության վրա։

Ըստ ParsToday-ի, Իրանի մանկաբույժների ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գործադիր քարտուղար Մոհամմադ Զոնուզի Ռադը Իրանում երեխաների առողջական վիճակի մասին ասել է, որ նորածինների մահացության ցուցանիշի համաշխարհային միջինը 11 մահ է հազար ծնունդից։ Արևմտյան Ասիայում այս ցուցանիշը 11-ից բարձր է, իսկ Իրանում՝ 7,5 մահ է ամեն հազար ծնունդից:

Զոնուզի Ռադը հավելել է, որ Իրանի այս ձեռքբերումը հավաքական ջանքերի, բավարար թվով բժիշկների ու բուժքույրերի պատրաստման և անհրաժեշտ սարքավորումների ու դեղորայքի ապահովման արդյունքն է։

Իրանի մանկաբույժների ասոցիացիայի տարեկան գիտական ​​համաժողովի գործադիր քարտուղարը հայտարարել է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի մեկ այլ հաջողությունը եղել է այն​, որ ինֆեկցիոն և կանխարգելելի հիվանդությունները ավելի քիչ են տարածվում նորածինների և երեխաների շրջանում, իսկ որոշ հիվանդություններ, ինչպիսիք են պոլիոմելիտը և կարմրուկը, որոնք դեռևս տարածված են այլ երկրներում, Իրանում վերացվել են։

 

Բանալի բառեր՝ Իրանի բժշկական իրավիճակը, Իրանի դեմ բժշկական էմբարգոները, երեխաների մահ, մահացության իրավիճակն Իրանում