Իմամ Խամենեին խոսքն ուղղելով Իրանի դատական ​​պաշտոնյաներին ասել է․ Ամենակարևոր պարտականությունը խիզախորեն և առանց նկատառումների արդարության իրականացումն է
(last modified 2024-06-22T14:14:40+00:00 )
Հունիս 22, 2024 17:44 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին խոսքն ուղղելով Իրանի դատական ​​պաշտոնյաներին ասել է․ Ամենակարևոր պարտականությունը  խիզախորեն և առանց նկատառումների արդարության իրականացումն է

Pars Today- Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին այսoր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշելով ,որ «մարդկանց հարցերն ու վեճերը արդարության հիմամբ լուծելը» և «Օրենքի կարմիր գծից անցումը կանխելը» դատական ​​իշխանության հիմնական պարտականություններից են, հավելել է,- «Դատական ​​համակարգի կարևորագույն պարտականությունը՝ խիզախորեն և առանց նկատառումների արդարության իրականացումն է»։

Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը մեծարելով դատական ​​համակարգի  նահատակների, այդ թվում՝ նահատակ Բեհեշթիի և  նահատակ Ռայիսիի հիշատակը, ովքեր փայլուն անցյալ ունեն դատական ​​համակարգում, ի սրտե շնորհակալություն հայտնեց դատական ​​իշխանության  նախագահին, պաշտոնատար անձանց, դատավորներին և այս իշխանության ազնիվ աշխատակիցներին, նրանց կրած նեղությունների համար։

Pars Today-ի հաղորդան համաձայն՝ Իմամ Խամենեին ընդգծելով, որ Ղուրանում և այլ իսլամական աղբյուրներում որքան անդրադարձ է եղել «արդարությանը»,մյուս հարցերին այդքան անդրադարձ չի եղել,արդարության իրականացման համար  խիզախությունը   անհրաժեշտ է համարել  և ասել է․-

   «Ինչպես աշխարհի շիաների չորրորդ առաջնորդ Իմամ Սաջադն է ասում, դատական ​​իշխանությունը պետք է գործի այնպես, որ թշնամիները խուսափեն դաժանությունից ու բռնությունից, իսկ  մտերիմ բարեկամները հուսահատվեն անարդար  ​​կողմնապահությունից: Եթե ​​դա տեղի ունենա, ապա կապահովվի «ժողովրդի հոգեբանական անվտանգությունը»,որը  շատ կարեւոր խնդիր է»։

Նա դատական գործերի քննարկմանը հատկացված ժամանակի կրճատումը , առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների որոշումների ամրապնդումը ,որը հանգեցնում է բողոքարկման գործընթացում ձայների խախտման նվազեցմանը, և քննչական կազմակերպությանն ուղղված զեկույցների ու բողոքների կրճատումն համարեց այն կարևոր ցուցանիշներից, որոնք պետք է բարելավվեն՝ դատական ​​համակարգի փաստաթղթերի իրագործմամբ։ 

Իմամ Խամենեին, իր մտահոգությունն արտահայտելով կալանավորների հետ կապված գործերի քննման դանդաղ գործընթացի և, արդյունքում մարդկանց ժամանակավոր կալանքի երկարաձգման վերաբերյալ, ասել է․-

   «Նման անձանց վիճակը պետք է ավելի շուտ որոշվի, որպեսզի դատական գործի քննության երկարաձգման  պատճառով ոչ ոք բանտում չմնա»։

Հեղափոխության առաջնորդը նաև անդրադառնալով պարտքերի հետ կապված որոշ բանտարկյալների խնդրի անլուծելիությանը, հավելել է.

  «Ոմանք, եթե նույնիսկ ամբողջ կյանքում անազատության մեջ լինեն, պարտքերը մարելու հնարավորություն չունեն, և այս խնդիրը պետք է լուծվի»։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթի մյուս կետերն են՝ դատավորների կողմից  ներքին ​​օրենքներին, այլ ոչ թե արևմտյան մարդու իրավունքների աղբյուրներին հղում անելու անհրաժեշտությունը, դատական ​​իշխանության ղեկավարի դաշտային այցերի շարունակությունը և այդ այցերի ընթացքում ընդունված խոստումնալից որոշումների կատարմանը հետամուտ լինելը։  

Ամփոփելով իր ելույթի այս հատվածը՝ գերապատիվ առաջնորդն ասել է․-

 «Գործեք այնպես, որ հասարակական կարծիքը դատական ​​իշխանությունը համարի արդարության տուն և  առանց նկատառումների  իրավունքների հարգման կենտրոն»։

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր ելույթի եզրափակիչ հատվածում կարեւոր խորհուրդ է տվել նախագահի թեկնածուներին։ Իմամ Խամենեին հեռուստատեսային նախընտրական հաղորդումները լավ և մարդկանց   տարբեր տեսակետներին ծանոթանալու հնարավորություն է համարել  և ընտրության թեկնածուներին ասել է․-

 «Բոլոր թեկնածուները սիրում են Իրանը և Իսլամական Հանրապետությունը,որովհետև ուզում են այս համակարգում նախագահ դառնալ և ծառայել ժողովրդին։ Ուստի չպետք է այնպես խոսեն, որ թշնամին ուրախանա»։


Բանալի բառեր. Ո՞վ է Իմամ Խամենեին, Իրանի դատական ​​իշխանություն, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի, Իսլամում դատական վճիռներ, Իրանի նախագահական ընտրություններ