Իրանը դարձել է Զուրխանե մարզաձևի աշխարհի մրցությունների չեմպիոն
(last modified 2024-06-22T15:10:06+00:00 )
Հունիս 22, 2024 18:40 Asia/Tehran
  • Իրանը դարձել է Զուրխանե մարզաձևի աշխարհի մրցությունների չեմպիոն

ParsToday - Իրանի ազգային հավաքականը Զուրխանե մարզաձևի (իրանական ավանդական մարզաձև) մրցությունների աշխարհի առաջին շրջանի առաջնության թիմային բաժնում չեմպիոն է դարձել։

Զուրխանեի առաջին շրջանի մրցություններն անցկացվել են Իրանի Սպահանում տարբեր երկրներից ժամանած 130 մարզիկների մասնակցությամբ։

ParsToday-ի փոխանցմամբ՝ մրցումների ավարտին Իրանի հավաքականը 257 միավորով նվաճել է  չեմպիոնի տիտղոսը։  Ադրբեջանի թիմը 185 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Իրանի հավաքականի անդամները բարձրացում են Զուրխանե մարզաձևի մրցումների չեմպիոնական գավաթը

 

 Իրաքն ու Տաջիկստանը 170 և 150 միավորով կսիել են երրորդ տեղը։ 

Բելառուս մարզիկները Միլ վարժություն են կատարում զուրխանեի մրցումներում

 

Նշենք, որ զուրխանեի այս մրցություններին մասնակցել են Տաջիկստանի, Հնդկաստանի, Սիրիայի, Լիտվայի, Շրի Լանկայի, Իրաքի, Բելառուսի, Լիբանանի, Աֆղանստանի, Տանզանիայի, Պաղեստինի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Լեհաստանի, Պակիստանի, Բուրունդիի, Ուզբեկստանի, Նեպալի, Էստոնիայի, Ռուանդայի և Քենիայի ներկայացուցիչներ:

Զորխանեի մարզաձևի մրցումների մասնակից թիմերը

 

Զորխանե մարզաձևը, որը Իրանում կոչվում է նաև «հնադարյան սպորտ», հայտնի է որպես Իրանի բարձրավանդակի պատմամշակութային մարզաձևերից մեկը և տարածված է եղել հին ժամանակներից: Զուրխանեի սպորտի գաղափարն ու ծիսակարգը շեշտը դնում են բարոյականության վրա։ Այս մարզաձեւում եսասիրությունն ու հպարտությունը համարվում են ամենավատ գծերը, այդ իսկ պատճառով, այն ձգտում է, ուժեղ լինելուց բացի, մարզիկների մոտ խոնարհություն սերմանել։

Զուրխանեի գաղափարն ու ծիսակարգը շեշտը դնում են բարոյականության վրա

 

Զուրխանե մարզաձևի համար նախատեսված է յուրահատուկ շինություն, որն ունի գմբեթաձև տանիք։ Զորխանեի գմբեթի տակ կա բազմանկյուն տարածք, որը Զուրխանեի ծեսերի ու վարժանքների կատարման հիմնական վայրն է։ Այս տարածքը, որը հաճախ վեցանկյուն է, գտնվում է գետնի մակերևույթից մի քանի մետր ցածր, և դրա համար էլ այն կոչվում է փոս։

 

Բանալի բառեր՝ Ի՞նչ է զուրխանեի մարզաձևը, Հնագույն սպորտ կամ զուրխանեի մարզաձև, սպորտն Իրանում, Իրանի սպորտային չեմպիոններ