Վրաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանցի պարածանրորդը նվաճել է ոսկե մեդալ
(last modified 2024-06-23T10:35:29+00:00 )
Հունիս 23, 2024 14:05 Asia/Tehran
  • Վրաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանցի պարածանրորդը նվաճել է ոսկե մեդալ

Իրանցի պարածանրորդ Ամիր Ջաֆարին նվաճել է Վրաստանում ընթացող աշխարհի գավաթի ոսկե մեդալը։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է պարաքաշային աշխարհի գավաթը, որին մասնակցում են 71 երկրների 329 մարզիկներ։ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Իրանի պարածանրորդ Ամիր Ջաֆարին  առաջին քայլում կարողացավ երկամարտի 183 կգ, երկրորդ քայլում՝ 187 կգ, իսկ երրորդ քայլում՝ 192 կգ և նվաճեց ոսկե մեդալը։

Նախկինում 59 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Իրանի պարածանրորդ Մոհսեն Բախտիարը։

Նշենք, որ սա 2024 թվականին պարածանրամարտի աշխարհի գավաթի հինգերորդ խաղն է և այս մարզաձևի վերջին իրադարձությունը Փարիզում կայանալիք պարաօլիմպիկ խաղերից առաջ։ Այս շրջանում մարզիկները փորձում են ձեռք բերել ամենամեծ մարզական իրադարձության քվոտան՝ Փարիզի պարաօլիմպիկ վարկանիշ ստանալու համար։