Իրանցի պատանի մարզիկներն Ասիայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ
(last modified 2024-06-24T06:06:30+00:00 )
Հունիս 24, 2024 09:36 Asia/Tehran
  • Իրանցի պատանի մարզիկներն Ասիայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ

Ըմբշամարտի Ասիայի պատանեկան առաջնության մրցումներում Իրանի ներկայացուցիչները նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացել են ըմբշամարտի Ասիայի պատանեկան առաջնության 7 քաշային կարգերի մարզիկների հանդիպումները։ Մրցության առաջին օրը 51 կգ քաշային  Աբոլֆազլ Քարամին  և 92 կգ քաշային Դանիել Իզադին  նվաճել են մեկական ոսկե մեդալ։ 

45 կգ քաշային Ահմադ Բադրադինին և «48 կգ քաշային Ալիռեզա Ամիրին նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 55 կգ քաշային Ամիր Ալի Հեյդարին, 60 կգ քաշային  Աբոլֆազլ Շիրին և 110 կգ քաշային Այուբ Հոսեյնվանդը՝ բրոնզե մեդալներ։