Հունիս 27, 2024 10:32 Asia/Tehran
  • Պուտինը և Մոխբերը հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլն այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահը և ԻԻՀ նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են  առանցքային ոլորտներում երկկողմ շահավետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Կրեմլի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Կողմերը գոհունակություն են հայտնել էներգետիկայի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում արդյունավետ համագործակցության կապակցությամբ»։

«Իրանի ժողովրդին հաջողություն մաղթելով առաջիկա  նախագահական ընտրություններում՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները գնալով ավելի կզարգանան։ ՌԴ նախագահը և ԻԻՀ նախագահի պաշտոնակատարը քննարկել են նաև էներգետիկայի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում համագորևածակցության հարցը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պիտակ