ՀՀ դեսպանն այցելել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի համալիր
(last modified 2024-07-09T13:43:31+00:00 )
Հուլիս 09, 2024 17:13 Asia/Tehran
  • ՀՀ  դեսպանն այցելել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի համալիր

ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։

Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:

Հանդիպման առանցքում եղել են առողջապահական քաղաքականության ոլորտներում հայաստանյան բուհերի հետ համագործակցության և համատեղ դեղագործական գործարանների ու գիտելիքահեն ընկերությունների ստեղծման հարցերը։

Մինչ այս հանդիպումը դեսպանն այցելել է համալսարանի առաջադեմ և բարձր բժշկական տեխնոլոգիաների ու սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ և առաջադեմ կլինիկական հմտությունների ուսուցման կենտրոն։

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը Իրանի բժշկական գիտությունների հնագույն ակադեմիական հաստատություններից մեկն է, հիմնադրվել է 1850 թվականին: Համալսարանն այժմ ունի ավելի քան 10 ֆակուլտետ բժշկության տարբեր ոլորտներում և հիվանդությունների, դեղագործական ու բժշկական սարքավորումների ոլորտում մոտ 20 գիտահետազոտական ինստիտուտ:

 

Պիտակ