Սեպտեմբեր 27, 2024 15:59 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ը ողջունում է երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացումը

ԻԻՀ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ անդամ երկրները նպատակ ունեն ամրապնդել էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին, Ռուսաստանում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների էներգետիկայի նախարարների ամփոփիչ նիստում, հայտարարել է վերականգնվող էներգիայի կիրառման միջոցով էներգետիկայի ոլորտը բարելավելու լայնածավալ ծրագրերի մասին, հատկապես՝ էլեկտրաէներգիայի և ջրի ոլորտներում։
Նա նշել է․ «Մենք պետք է շարժվենք դեպի ոչ բնական աղբյուրներ կամ ջրի արտադրություն՝ օգտագործելով ոչ ավանդական մեթոդներ, ինչը պահանջում է էներգետիկ ռեսուրսներ»։ 

Ալիաբադին ներկայացրել է առաջարկներ՝ խմբի անդամ երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ, ներառյալ՝ Ռուսաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի էլեկտրացանցերի միացումը։ 

Անդրդառնալով Իրանի 14-րդ կառավարության աշխատանքի ընթացքում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը և 2023 թվականի դեկտեմբերի 25-ին միության հետ ստորագրված ազատ առևտրի համաձայնագրին, ԻԻՀ էներգետիկայի նախարարը հավելել է․ «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերջնական ձևակերպմամբ, միության անդամների հետ Իրանի առևտրի ծավալները կաճեն»։ 

Նա հավելել է, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարևորում է տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը։
 

Պիտակ