Իրանի խորհրդարանի գործադիր խորհրդի նախագահը Նորվեգիային խորհուրդ է տվել  քաղաքավարի լինել Իրանի ժողովրդի հետ խոսելիս
(last modified 2024-10-17T11:56:03+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 15:26 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի գործադիր խորհրդի նախագահը Նորվեգիային խորհուրդ է տվել  քաղաքավարի լինել Իրանի ժողովրդի հետ խոսելիս

Իրանի իսլամական խորհրդարանի գործադիր խորհրդի նախագահը Նորվեգիայի իշխանություններին խորհուրդ է տվել քաղաքակիրթ ու մեծ Իրանի հետ խոսելիս լինել քաղաքավարի և կանգնել պատմության ճիշտ կողմում:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Համաշխարհային միջխորհրդարանական միության Գ 149-րդ վեհաժողովում,  արձագանքելով Նորվեգիայի ներկայացուցչի հայտարարությանը, Մանուչեհր Մոթաքին ասել է․ «Նորվեգիայի ներկայացուցչի ելույթում Իրանի մասին կեղծ հայտարարություն է արվել, ինչին պետք է պատասխան տալ»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1982 և 1990 թվականների բանաձևերին՝ Մոթաքին հավելել է․ «Նորվեգացիները մյուսներից լավ գիտեն, որ եթե Իսրայելի ռեժիմի հանցագործությունները կանխվեին դիվանագիտական և բանակցությունների միջոցով, ապա 30 տարի առաջ Օսլոյի համաձայնագիրը արդյունք կտար»։

Նշելով, որ Իսրայելն անտեսել է պաղեստինցիների հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, Մանուչեհր Մոթաքին հավելել է․ «Իսլամաֆոբիայի քաղաքականությունը վարողները եղել; են եվրոխպացիները, և եթե այսօր նրանք Եվրոպայում տեսնում են հակասիոնիստական տրամադրություններ, ինչո՞ւ պետք է դրա համար վճարեն Արևմտյան Ասիայում ապրող պաղեստինցիները»։

Դիմելով Նորվեգիայի ներկայացուցչին, նա ասել է․ «Այս օրերին  Օսլոյի փողոցներում  ցույցեր են անցկացվում Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների դեմ և ցուցարարները պաշտպանում են Պաղեստինի ազատությունը։ Եղեք ժողովրդի ներկայացուցիչը և մի սատարեք սիոնիստ մանկասպան հանցագործներին»։

Պիտակ