ԻԻՀ ԶՈՒ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են Օմանի ԶՈՒ ԳՇ պետի հետ
(last modified 2024-10-17T12:03:28+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 15:33 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են Օմանի ԶՈՒ ԳՇ պետի հետ

Սահաբ-ԻԻՀ ԶՈՒ ԳՇ միջազգային հարաբերությունների և պաշտպանական դիվանագիտության պետը և Օմանի ԶՈՒ ԳՇ պետը   քննարկել են երկկողմ ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցը։

Իրանի ռազմական բարձրաստինճան պատվիրակությունը մեկնել է Մուսկատ՝ մասնակցելու Իրան-Օման ռազմական բարեկամության 19-րդ համատեղ հանձնաժողովի նիստին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պատվիրակության ղեկավար, ԶՈՒ ԳՇ միջազգային հարաբերությունների և պաշտպանական դիվանագիտության պետ Մուհամմադ Ահդին, Օմանի սուլթանության ԶՈՒ ԳՇ պետ Աբդուլլահ բին Խամիս Ալ-Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ, ողջունել է երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը։

Իրանի պատվիրակությունը Մուսկատում այցելել է Ծովային անվտանգության կենտրոն և Օմանի պաշտպանության նախարարության համալսարանի տեխնիկական ֆակուլտետ։

Հոկտեմբերի 14-ին մեկնարկել է Իրանի և Օմանի միջև ռազմական բարեկամության համատեղ հանձնաժողովի 19-րդ տարեկան հանդիպումը, որը կազմակերպվել է Օմանի կողմից։ Երկու երկրների պատվիրակությունները գլխավորել են Մուհամմադ Ահդին և Աբդուլլահ բին Խամիս Ալ-Ռաիսին։

Պիտակ