Թեհրանը դատապարտել է Եվրոպայի խորհրդի նիստում հնչեցված հակաիրանական հայտարարությունները 
(last modified 2024-10-19T07:04:06+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 10:34 Asia/Tehran
  • Թեհրանը դատապարտել է Եվրոպայի խորհրդի նիստում հնչեցված հակաիրանական հայտարարությունները 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նիստի ավարտին հնչեցված հակաիրանական հայտարարությունները կեղծ են ու ապակողմնորոշիչ։ 

Իսմայիլ Բաղայի Համանեն հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառել Ռուսաստանին, հավելելով, որ հակամարտության հենց սկզբից Իսլամական Հանրապետությունը դեմ է եղել պատերազմին և ընդգծել է տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ 
Ընդգծելով միջազգային իրավունքի հիման վրա այլ երկրների հետ պաշտպանական և ռազմական համագործակցության, ինչպես նաև իր պաշտպանական կարիքները բավարարելու և ամրապնդելու ԻԻՀ օրինական իրավունքը, Իսմայիլ Բաղայի Համանեն հավելել է, որ  Եվրոպական խորհրդի միջամտությունն այս հարցում անընդունելի է: 
Խստորեն դատապարտելով եվրոպական մի շարք երկրների կողմից Սիոնիստական ռեժիմին սպառազինական աջակցությունը, մի իրավիճակում, երբ ռեժիմն այդ զենքերն օգտագործում է ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ իրականացնելու և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտումների համար, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այդ երկրները պատասխանատվություն են կրում ռեժիմի հանցագործություններին աջակցելու համար։
Անդրադառնալով օկուպացիայի կամ գաղութատիրության տակ գտնվող ազգերի՝ ինքնորոշման իրավունքի համար պայքարի օրինականությանը, Բաղայի Համանեն նշել է, որ Պաղեստինի և Լիբանանի Դիմադրությանն Իրանի աջակցություը համապատասխանում է միաջզգային չափանիշներին և Եվրոպական խորհրդին կոչ է արել օկյուպանտ ռեժիմին աջակցելու համար չզոհաբերել միջազգային իրավունքի հիմքերն ու հաստատված նորմերը։
Ափսոսանք հայտնելով Եվրոպական խորհրդի կողմից Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված Իրանի հրթիռային գործողությունհը սխալ ներկայացնելու կապակցությամբ, որն իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով և լիովին օրինական հիմքերով, Բաղայի Համանեն նշել է․ ««Ճշմարիտ խոստում 2» գործողությունն ինչպես «Ճշմարիտ խոստում 1» գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ՝ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով»։