Պաղեստինի և Քարբալայի կապը և Իմամ Խոմեյնիի դստեր գնահատանքը Անդրադարձ միջազգային համաժողովին
(last modified 2024-10-21T06:06:14+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 09:36 Asia/Tehran
  • Պաղեստինի և Քարբալայի կապը և Իմամ Խոմեյնիի դստեր գնահատանքը 
Անդրադարձ միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 17-ին Իրանի Մաշհադ քաղաքի Ռազավի սրբավայրում կայացավ «Մոջահեդները արտերկրում» միջազգային համաժողովի փակման արարողությունը՝ որի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց Երուսաղեմի ճանապարհի նահատակներ Հասան Նասրալլահի, Իսմայիլ Հանիեյի և մյուսների հիշատակին, ինչպես նաև գնահատանքի արժանացավ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու դուստր, տիկին Մոսթաֆավին, ով նաև հանդիսանում է Պաղեստինի ժողովրդի պաշտպանության ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ միջոցառման ընթացքում ընդգծվել է Իսրայելի ռեժիմի դեմ պայքարելու և  ճնշումներին դիմակայելու կարևորությունը։

Իրանի իսլամական խպորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսրայելի օկուպանտ ռեժիմի դեպ պայքարելու ոգին բխում է  իմամ Խոմեյնու դպրոցիցից։
Նա նշել է․ «Ճնշումների դեմ պայքարի շարժումը բխում է իսլամական հեղափոխությունից»։ 
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր շեյխ Հասան Էզեդդինն իր ելույթում նշելով, որ Դիմադրության ճակատը «Մենք կարող ենք» կարգախոսով անցել է բազմաթիվ ճգնաժամերի միջով, հավելել է․ «Դիմադրության ճակատի մշակույթը գալիս է Քարբալայից (շիաների երրորդ իմամի նահատակության մշակույթը):
Արարողության ընթացքում գնահատանքի է արժանացել իմամ Խոմեյնու դուստրը՝ դոկտոր Մուստաֆավին, ով նաև հանդիսանում է Պաղեստինի ժողովրդի  պաշտպանության ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ընթերցվել է նաև համաժողովին ուղղված՝ իմամ Խամենեիի ուղերձը։
Ուղերձում ԻԻՀ առաջնորդը նշել է․ «Այս թանկագին տիկինն ապացուցել է իմամի և մեծ առաջնորդի ուղուն իր հավատարմությունն այն կարողությամբ ու տոկունությամբ, որը ակնկալվում է այդ մեծ հոր զավակից և բռնել է նույն ճանապարհը։ Դրա օրինակն է Պաղեստինի պաշտպանության ասոցիացիայի ստեղծումն ու ղեկավարումը»։
Համաժողովի փակման արարողության շրջանակներում կայացել է նաև Պաղեստինին աջակցող ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային հանդիպում՝ Գազայի ժողովրդին աջակցելու ուղիների քննարկման նպատակով։
Համաժողովի բացման արարողությունը հատուկ ձևաչափով անցկացվել է Դամասկոսում, Նյու Դելիում և Դամղանում։