Լավ լուր մշակութասերների համար. իրանցի հրատարակիչները մասնակցում են  Բելգրադի գրքի միջազգային ցուցահանդեսին
(last modified 2024-10-21T12:32:59+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 16:02 Asia/Tehran
  • Լավ լուր մշակութասերների համար. իրանցի հրատարակիչները մասնակցում են  Բելգրադի գրքի միջազգային ցուցահանդեսին

ParsToday - Բելգրադի 67-րդ գրքի միջազգային ցուցահանդեսը բացվել է ավելի քան 400 տեղական և արտասահմանյան, այդ թվում նաև իրանական հրատարակիչների մասնակցությամբ:

Բելգրադի գրքի 67-րդ միջազգային ցուցահանդեսը կիրակի օրը բացվել է ավելի քան 400 տեղական և արտասահմանյան հրատարակիչների մասնակցությամբ՝ «Խոսքն ազատ է» կարգախոսով՝ Սերբիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռաշիդ Հասանփուրի և Իրանի մշակութային խորհրդական  Ամիր Փուր Փեզեշքի ներկայությամբ:

Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ մեջբերելով IranPress լրատվական գործակալությունը, ցուցահանդեսի այս շրջանում մասնակցել են ներկայացուցիչներ և հրատարակիչներ Իրանից, Գերմանիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Խորվաթիայից, Կուբայից, Չեռնոգորիայից, Թուրքիայից, Բելառուսից, Մարոկկոյից, Ալժիրից, Թունիսից և Եգիպտոսից։

Իրանի գրքի և գրականության տան անունից իր հրատարակությունները  ներկայացնելուց բացի, Իրանի մշակութային կենտրոնը մասնակցում է այս ցուցահանդեսին տասնյակ անուն գրքերով սերբերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով:

Բելգրադի գրքի 67-րդ միջազգային ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։