Միաստվածային կրոնների նահատակների ազգային համաժողով Իրանում․Նահատակությունը երախտագիտական հավատարմություն է
(last modified Tue, 22 Oct 2024 12:37:21 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 16:07 Asia/Tehran
  • Միաստվածային կրոնների նահատակների ազգային համաժողով Իրանում․Նահատակությունը երախտագիտական  հավատարմություն է

Իսլամական հարանվանությունների  մերձեցման  համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղարն ասել է.-«Այսօր տեղի ունեցող պատերազմները պայմանավորված են աշխարհում տիրող անարդարությամբ»։

«Իսլամական հարանվանությունների  մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր  քարտուղար Հոջաթ-օլ-Էսլամ Համիդ Շահրիարին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում  կայացած Միաստվածային կրոնների նահատակների ազգային համաժողովում ունեցած ելույթում, ճնշումներին դիմակայելը աստվածային կրոնների հետևորդների պարտականությունը համարելով ասել է․-«Մարգարեները բախվել են արդարության թշնամիներին, և պատերազմները, որոնք տեղի են ունենում այսօր, աշխարհում տիրող անարդարության պատճառով են»։ Այս մասին հաղորդում է Pars Today-ը, հղում անելով «Թաղրիբ» լրատվական գործակալությանը։ 

Իսլամական հարանվանությունների  մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր  քարտուղարը նշելով,որ կրոնների խաղաղ գոյակցությունը  Իրանում արդարության կարևորագույն դրսևորումներից մեկն է,  քննադատել է մուսուլմանների  պառակտելուն ուղղված Ամերիկայի և արևմտյան երկրների ջանքերը։

Ֆարսի նահանգապետ Հոսեյնալի Ամիրին ևս այս միջոցառման  ժամանակ ունեցած ելույթում  նշելով , որ Իրանում միաստվածային կրոնների հետևորդները հավասար իրավունքներ ունեն, ասել է,-«Իրանում իշխանության  և կառավարության հարաբերությունները նշանակում են ինքնիշխանություն բոլոր քաղաքացիների ներգրավվածությամբ՝ անկախ կրոնից, դավանանքից, մասնագիտությունից ու էթնիկ պատկանելությունից»։

Այնուհետև Իսլամական խորհրդարանում Իրանի զրադաշտականների պատգամավոր Բեհշիդ Բարխորդարը նշելով, որ իրանցիներն ունեն թանկարժեք և վեհ մշակութային պատմություն,  նահատակությունը համարել է  երախտագիտական  հավատարմություն և  ասել.-«Ներկա դարաշրջանում անհրաժեշտ է,որ բոլորս  ձգտենք արդարության և այս ուղղությամբ ջանքեր գործադրենք»։

Երկուշաբթի երեկոյան Շիրազում տեղի ունեցավ Միաստվածային կրոնների նահատակների ազգային համաժողովը, որին ներկա էին նահատակների 10 ընտանիքներ, որոնք ներկայացնում էին միաստվածային այլ կրոնների 147 նահատակների։