ՀՀ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահին
Հունվար 07, 2025 12:50 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը:
Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Հակոբյանը դեսպանի պաշտոնում փոխարինել է Արսեն Ավագյանին, որը ՀՀ դեսպան է նշանակվել Թուրքմենստանում։
Պիտակ