Ղերիբաբադի․ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությունը կայցելի Իրան
Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեխնիկական խումբը կմեկնի Իրան՝ քննարկելու հետագա համագործակցության հարցը։
Այս լուրը վկայում է Իրան- ՄԱԳԱՏԷ հարաբերություններում նոր զարգացումների, ինչպես նաև Իրանի և եվրոպական երկրների միջև առկա լարվածության մասին։ Գործակալության տեխնիկական թիմի այցը կարող է նպաստել համագործակցության բարելավմանը և լարվածության նվազեցմանը, մինչդեռ «Ձգանի մեխանիզմը» գործարկելու սպառնալիքները կարող են հանգեցնել ճգնաժամերի սրման։
Չորեքշաբթի օրն ամերիկյան լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում, Ղարիբաբադին հայտարարեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական խումբը առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կմեկնի Թեհրան՝ քննարկելու հետագա համագործակցությունը։ Նա հավելեց, որ պատվիրակությունը չի այցելի Իրանի միջուկային օբյեկտներ։
Ընդգծելով ստեղծված իրավիճակում գործակալության հետ նոր բանակցությունների անհրաժեշտությունը, Ղարիբաբադին հավելել է, որ ներկայումս պարտավորությունների կատարման եղանակը պահանջում է գործակալության հետ նոր բանակցություններ, և այս հարցը կարևոր է։
Խոսելով «Ձգանի մեխանիզմի» մասին, նա ասել է. «Մենք Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ որոշում չենք կայացրել։ Մենք պարտավորություններ ունենք։ Սակայն նոր հանգամանքներում պարտավորությունների իրականացման եղանակը պահանջում է նոր քննարկում գործակալության հետ։ Իսլամական խորհրդարանն ընդունել է օրենք, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ցանկացած համագործակցություն պետք է կասեցվի, և այդ համագործակցությունը վերականգնելու համար սահմանվել է երկու պայման»։