Նոյեմբեր 16, 2016 07:37 Asia/Tehran
  •  ՄԱԿ-ի մարդու իրավունքների թեմայով հակաիրանական  բանաձևը քաղաքականացված է

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հատարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի մարդու իրավունքների թեմայով հակաիրանական բանաձևը քաղաքականացված է:

Եերեքշաբթի օրը, հակադարձելով   բանաձևի վավերացմանը,  Բահրամ Ղասեմին ասել է. «Բանաձևը մշակվել ու վավերացվել  է  առանց նկատի առնելու Իրանում առկա իրավիճակը և քաղաքականացված է»:

«Իրանը չի ընդունում մարդու իրավունքների հարցն արևմտյան երկրների կողմից աշխարհի անկախ երկրների դեմ որպես քաղաքական միջոց ծառայեցվելը»,-հայտարարել է Ղասեմին:

Հակաիրանական բանաձևի  հեղինակների ու կողմնակիցների, այդ թվում ` Կանադայի մասին Ղասեմին ասել է . «Բանաձևին կողմ են քվեարկել երկրներ, որոնք համարվում են ահաբեկչության  ու ծայրահեղականության գլխավոր հովանավորները»:

«Իրանը կրոնական ժողովրդավարության վրա հիմնված երկիր է և մշտապես սկզբունքորեն դեմ է եղել ցանկացած տեսակի խտրականության  և մարդու իրավունքները որպես քաղաքական միջոց ծառայեցնելուն»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն երեքշաբթի օրը  վավերացրեց հակաիրանական բանաձև,  "մտահոգություն" հայտնելով Իրանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ:

Պիտակ